Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղերի գների մշտադիտարկում

ՀՀ ԱՆ. Դեղերի գների մշտադիտարկում

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ուսումնասիրություն` Հայաստանում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում զեկուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մշտադիտարկման արդյուքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1,4%-ով, ընդ որում` դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են 4.2%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են 2.8%-ով: Նշված ուսումնասիրությունները կատարվում են ամսական կտրվածքում և տեղադրվում են նախարարության պաշտոնական moh.am կայքում:

«Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների Ազգային ժողովի նիստում հնչեցված շուրջ 40 հարցերից բացի, ստացվել են 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասը ընդունվել է և նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ արդյունքում նախագիծը էականորեն բարելավվել է և ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան, ինչպես նաև դեղերի գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը և դրա բացասական հետևանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, բոլոր փուլերով պատշաճ կանոնների և մեծածախ իրացման լիցեզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղի որակի, անվտանգության և արդյունավետության մակարդակը, .կներդրվի հետգրանցումային դիտարկումների և կողմնակի ազդեցությունների մոնիթորինգի գործուն համակարգ:

Նախագծերի վերանայված փաթեթը Ազգային ժողովում երկրորդ ընթերցում անցնելու նպատակով սահմանած ժամկետում մինչև ապրիլի 4-ը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ